Բաքվում ավարտվել է 1000 ավտոբուսներում վճարման տերմինալների տեղադրումը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանահովը: Նրա խոսքով, կարելի է ասել, որ լուծվել են վճարման քարտային համակարգի ներդրման հիմնական հարցերը: Ակնկալվում է, որ համակարգը կգործարկվի մոտ ժամանակներում: